400-ամյա պատմություն ունեցող «Angel Inn» հյուրանոցը, որը գտնվում է բրիտանական Միդհըրսթ փոքրիկ քաղաքում՝ Արևմտյան Սասեքսում, անցած գիշեր ամբողջությամբ այրվել է: Տեղեկությունը հայտնում է «Daily Mail»-ը։
Հյուրանոցում վերջերս ուկրաինացի փախստականներ էին տեղավորվել։
Հրդեհն ի սկզբանե բռնկվել է Նորթ-սթրիթ փողոցի հյուրանոցներից մեկում գիշերվա ժամը 1-ից հետո։ Այնուհետև կրակը տարածվել է դեպի «Angel» հյուրանոցի տանիք։ Փրկարարները ստիպված են եղել տարհանել բոլոր հյուրերին, որոնց թվում մոտ 30 ուկրաինացի է եղել։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Դեպքի վայր է մեկնել 10 հրշեջ մեքենա, ավտոսանդուղք, ջրատար և ամենագնաց։ Այսօր առավոտյան դեպքի վայրում աշխատել է մոտ 70 հրշեջ։
Հրդեհի պատճառը դեռ պարզ չէ։