Արիզոնայի արևմուտքում նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

ԱՄՆ-ում երկաթուղային անվտանգության հետ կապված խնդիրներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ԱՄՆ-ում հերթական երկաթուղային վթարն է տեղի ունեցել։ Այս անգամ Արիզոնայի արևմտյան նահանգում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ The New York Times-ը, վկայակոչելով տեղական իշխանություններին, հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոխավեում՝ Կալիֆոռնիայի և Նևադայի հետ Արիզոնայի սահմանին։
Լրատվամիջոցները հայտնում են, որ մինչ այժմ քիմիական նյութերի արտահոսքի մասին տեղեկություններ չկան: Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը և տեղի ոստիկանությունը հետաքննություն են սկսել:
Փետրվարի սկզբին Օհայոյում երկաթուղային վթարը բնապահպանական աղետի պատճառ դարձավ տարածաշրջանում։ Դրանից հետո նահանգներում մի քանի գնացքների խոշոր վթարներ են տեղի ունեցել։