ԱՄՆ Պետդեպը չի ճանաչում ՌՀՍԿ–ին Ռուսաստանի մասնակցության դադարեցումը

Վաշինգտոնը պնդում է, որ ՌԴ տեսուչները համապատասխան վիզաներ ունեն, և չկան այնպիսի պատժամիջոցներ, որոնք կխանգարեին Մոսկվային կիրառել տեսչության իրավունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին մասնակցությունը դադարեցնելը «իրավաբանորեն կոռեկտ չէ», հայտարարել են Պետդեպում։
«Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի հայտարարած դադարեցումն իրավաբանորեն կոռեկտ չէ։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանը շարունակում է պայմանագրի շրջանակում կապված մնալ պարտավորություններով», – նշվում է Պետդեպի տարածած հայտարարության մեջ։
Պետդեպը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ռուսական կողմի հետ խնդիրները լուծելու համար` հայտարարելով պայմանագրի շրջանակում տեսուչների համար խոչընդոտների բացակայության մասին։
«ՌԴ տեսուչները համապատասխան վիզաներ ունեն։ Չկան այնպիսի պատժամիջոցներ, որոնք կխանգարեին Ռուսաստանին օգտվել տեսչության իր իրավունքից», – պնդում է Վաշինգտոնը։
Պուտինը փետրվարի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրին` ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից: Նա նշել է, որ իր նախքան քննարկմանը վերադառնալը, «մենք պետք է մեզ համար հասկանանք, թե ինչին են հավակնում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես ենք հաշվի առնելու դրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հարվածային ներուժը»: