Թուրքիայում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել

Անձրևները կշարունակվեն նաև վաղը, դասերը մեկ օրով կդադարեցվեն։
Sputnik
Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, դադարեցվել են դպրոցների դասերը։ Տեղեկությունը հայտնում է «Habertürk» հեռուստաալիքը:
«Հորդառատ անձրևը հեղեղումներ է առաջացրել բազմաթիվ շրջաններում։ Հեղեղվել են մշակված դաշտերը, բազմաթիվ տներ և աշխատատեղեր։ Շանլըուրֆայի ուսումնահետազոտական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքը հեղեղվել է, հիվանդներին տեղափոխել են վերին հարկեր», - հայտնել է հեռուստաալիքը։
Նահանգի ղեկավար Սալիհ Այհանը հայտարարել է, որ Էյյուբիայի ուսումնական և հետազոտական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքը տեղատարափ անձրևների պատճառով հեղեղվել է: Այժմ մարքրվում են նկուղները, 25 հիվանդ տեղափոխվել են այլ հիվանդանոցներ։
Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել