ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մի-171А2 ուղղաթիռի վարժասարքով թռիչք է կատարել Ուլան Ուդեի ավիագործարանում։ Թեստային «թռիչքի» կադրերը ցույց է տվել Ruptly-ն:
Կադրերում երևում է, թե ինչպես է Ռուսաստանի առաջնորդը նստում ղեկին, ականջակալներ դնում և օդ «բարձրացնում» սարքը, որը նմանակում է ուղղաթիռի թռիչքին՝ օրվա տարբեր ժամերին:
ՌԴ նախագահի այցը Ուլան Ուդեի ավիացիոն գործարան կայացել է երեկ։ Այնտեղ Պուտինը ծանոթացել է ուղղաթիռային տեխնիկայի նորագույն մշակումներին, գնահատել արտադրության գործընթացը և շփվել աշխատողների հետ:
Ինչպես հայտնի է, Մի-171А2 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը ծանր դասի նորագույն բազմաֆունկցիոնալ մոդել է, դրա մշակման ընթացքում դիզայներները հիմք են ընդունել Մի-8/17 ուղղաթիռը՝ աշխարհի ամենաշատ շահագործվող թռչող սարքերից մեկը։