Լոռու մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Լոռու մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, հատակի մակերևույթը եղել է քայքայված, պատերի մակերևույթները՝ անհարթ, առաստաղը՝ բորբոսնած։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Լոռու մարզի Մեծավան համայնքում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ տեսչական մարմնի՝ արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով։
Արտադրամասի հատակի մակերևույթը եղել է քայքայված, պատերի մակերևույթները՝ անհարթ, առաստաղը, խոնավության խտացման պատճառով, բորբոսնած։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Կաթնամթերքի արտադրամաս
Արագածոտնի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը