«Կրիստալ» թմրատեսակի հայտնաբերումը 2021թ–ի համեմատ շեշտակի ավելացել է. Բադասյան

ՊԵԿ նախագահն ուրախությամբ նշեց, որ առավել վտանգավոր և նոր հայտնված թմրանյութեր կան, որոնք դեռ Հայաստան չեն հասել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանում «Կրիստալ» թմրատեսակի հայտնաբերումը 2021 թվականի նկատմամբ շեշտակի ավելացել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Թմրանյութերի անցկացման դեպքերը տարբեր են։ Դեպքեր են լինում, որ սահմանային անցման կետով են փորձում անցկացնել, որոշ դեպքերում էլ անցնում են։ Տարբերակներ են գտնում նաև սահմանային կետերը շրջանցելու, ինչպես նաև հաճախ փորձեր են արվում փոստային տարբերակով դրանք առաքել Հայաստան։ Այս առումով մի շարք նախաձեռնություններ ունենք, որպեսզի հայտնաբերումը հնարավորինս էֆեկտիվ դառնա»,– նշեց Բադասյանը։
Նա շեշտեց, որ առավել վտանգավոր և նոր հայտնված թմրանյութերի տեսակներ կան, որոնք, շատ լավ է, դեռ Հայաստան չեն հասել: ՊԵԿ–ն այս ուղղությամբ էլ մշտական մոնիթորինգ է իրականացնում, որպեսզի իրավիճակը վերահսկվի ու նոր դեպքեր չլինեն։
Վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտվել. ՊԵԿ