Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին

Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին
Զրույցի ընթացքում դեսպանը կարևորել է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ-ում Վրաստանի Հանրպապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի հայ-վրացական կապերի առավել զորացման գործում։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, դեսպանն այդ մասին ասել է երեկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած հանդիպման ժամաննակ։
Կաթողիկոսն ընդգծել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում նաև քրիստոնեական արժեքներն են, որոնց շնորհիվ հայ և վրաց ժողովուրդները պահպանել են իրենց գոյությունն ու ինքնությունը։ Նա վստահություն է հայտնել, որ եղբայրական ժողովուրդներն իրենց լավատեսական ոգու և զորեղ հավատքի միջոցով կհաղթահարեն առկա մարտահրավերներն ու փորձությունները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի հայ համայնքի կարևոր ներդրմանը երկրի առաջընթացին:
Զրույցի ընթացքում դեսպանը կարևորել է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:
Հիշեցնենք` Շարվաշիձեն դեսպան է նշանակվել այս տարվա հունվարին։ Վրաստանի դեսպանի պաշտոնը մեկուկես տարի թափուր էր։
Դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական համագործակցությանը. Արմեն Գրիգորյան