Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է հացահատիկային գործարքը․ ԶԼՄ

Լավրովն ու Չավուշօղլուն
Ավելի վաղ Անկարայում հայտարարել էին, որ թուրքական կողմը գործընկերների հետ բանակցում է «Սևծովյան նախաձեռնությունը» ոչ թե 60, այլ 120 օրով երկարաձգելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է հացահատիկի վերաբերյալ ստամբուլյան համաձայնագիր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը հայտնել էր, որ ռուսական պարենի և պարարտանյութերի մատակարարման հարցում առաջընթացի բացակայության պատճառով Մոսկվան որոշել է «Սևծովյան նախաձեռնությունը» երկարաձգել միայն 60 օրով: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր հերթին հայտարարել էր, որ Անկարան գործընկերների հետ բանակցում է պայմանավորվածությունը ոչ թե 60, այլ 120 օրով երկարաձգելու համար:
«Այսօր (մարտի 15-ին) արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հացահատիկի վերաբերյալ ստամբուլյան համաձայնագիրն ու երկկողմ հարաբերությունները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է, որ ուկրաինական հացահատիկը, պարենը և պարարտանյութերը պետք է Սև ծովով արտահանվեն 3 նավահանգստից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգման կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում մեխանիկորեն երկարաձգվել է 120 օրով` մինչև մարտի 18-ը։
Հացահատիկային գործարքի երկարաձգումը բարդ հարց է․ Լավրով
Հացահատիկային գործարքը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նաև նախատեսում է ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան պնդում է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ–ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։
Գործարքի ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Կիևը ցանկանում է համաձայնագիրը երկարաձգել առնվազն 1 տարով և նախագծին միացնել ավելի շատ ուկրաինական նավահանգիստներ։
Էրդողանը բացահայտել է Ուկրաինայից «հացահատիկային միջանցքով» մատակարարումների ծավալները