ՌԴ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ–ՌԴ հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխանդարձ անհանգստություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք խոսում ենք, քննարկում ենք ու ֆիքսում, որ կան խնդիրներ, բայց հարաբերություններում չճգնաժամ չեմ տեսնում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ խնդիրների մի մասը օբյեկտիվ են, ոչ թե սուբյեկտիվ, այնպես որ դրանք չեն կարող հարաբերությունների վրա ճգնաժամային ազդեցություն ունենալ։
«Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխանդարձ անհանգստություններ»,– հավելեց վարչապետը։
Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությանը` ՀՀ վարչապետը նշեց, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական անզեն առաքելություն է, ու դրանով ամեն ինչ ասված է։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: