ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Կողմերը մտքեր են փոխանակել իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ ստուգումների անցկացման նպատակով հարկային ծառայության կողմից բանկային գաղտնիքի հասանելիության վերաբերյալ»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բադասյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին ներկայացրել է հարկերի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը, ինչպես նաև դրա համար վերահսկողության մեխանիզմների ձևավորման աշխատանքները ։
Դիտարկվել են նաև ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները և առկա մարտահրավերների ազդեցությունը կատարողականի վրա, հարկեր/ՀՆԱ ցուցիչի դինամիկան և հարկային ու մաքսային բարեփոխումների ազդեցությունն այդ ցուցիչի վրա։
Ռուստամ Բադասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային
Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև հետագա փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի խիստ հարկային ստուգումներ, ներառյալ բանկային գաղտնիքի հասանելիությունը, նախատեսվում է ներդնել ապօրինի հարստացման դեմ վերահսկողության համար։
Ռուստամ Բադասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային