ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երևանում բազմաբնակարան շենքի շինարարության ժամանակ վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, 24-ամյա աշխատակիցը տեղում մահացել է: Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել Մելիքյան 2/1 հասցեում, որտեղ կառուցվում է էլիտար բազմաբնակարանային շենք։
«ժամը 15։00-ի սահմաններում վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, որի եղած երկաթյա շիթերը ընկել են Կոտայքի մարզի 24-ամյա բնակիչ Դավիթ Դավթյանի վրա, որը որպես բետոնագործ էր աշխատում։ Վերջինս տեղում մահացել է»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։