Ցամաքում խնդիր չկա. ՌԴ–ում փորձարկել են նոր տրանսպորտային ԱԹՍ-ն

Նոր անօդաչու սարքի առաջին թռիչքը կկայանա ապրիլին։
Sputnik
ՌԻԱ Նովոստին հրապարակել է ՏրԱՄՊ (տրանսպորտային ավիացիոն բազմաֆունկցիոնալ հարթակ) նոր տրանսպորտային անօդաչու թռչող սարքի ցամաքային փորձարկումների կադրերը:
Ավելի վաղ պաշտպանական-արդյունաբերական համալիրի աղբյուրը գործակալությանը հայտնել էր, որ անօդաչուն կարող է ավելի քան 600 կմ հեռավորություն անցնել և մինչև 250 կգ բեռ տեղափոխել։
Առանձնահատկություններից է նաև 2650 լիտր ծավալով մեծ բեռնախցիկը, որը թույլ է տալիս խոշոր բեռ տեղափոխել և պարաշյուտով նետել նախանշված կետում։ Սարքի նորմալ արագությունը 195 կմ/ժամ է:
Փորձնական նմուշի առաջին թռիչքը նախատեսված է ապրիլին։
ՌԴ ՀՕՊ–ը Բրյանսկի մարզում ԱԹՍ է խոցել. մարզպետ