Այսօր մեր օրը չէր. 5 ըմբիշներից միայն Աշոտ Խաչատրյանին է հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ

Բուխարեստում ընացող մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում մեր հունահռոմեկան ըմբիշները հանդես են գալիս փոփոխական հաջողություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումների երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած հայ հինգ ըմբիշներից միայն Աշոտ Խաչատրյանին է հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ։
Ինչպես ասում են՝ այսօր մեր օրը չէր։ Եղան հաղթանակներ, եղան և պարտություններ։
60 կգ քաշային կարգում Սուրեն Աղաջանյանը մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ առավելության հասավ իսպանացի Ասեր Էբրո Ռոդրիգեսի նկատմամբ։ Հաջորդ մրցակիցը ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոն էր։ Գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ Աղաջանյանը հաղթում էր 4։3 հաշվով, բայց մրցավարները երկրորդ զգուշացումով պարտություն գրանցեցին մեր ըմբիշին 4։5 հաշվով։
67 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանն առաջին գոտեմարտում 4։2 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Յանիս Նիֆրիսի նկատմամբ։ Հաջորդ գոտեմարտում Խաչատրյանը 10։0 հաշվով առավելության գրանցեց լեհ Ալեքսանդր Միելևչիկի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում մեր ըմբշամարտիկի մրցակիցը վրացի Դիեգո Չխիկվաձեն է։
72 կգ քաշաին կարգում Հայկ Ասատրյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց ալբանացի Խոջան Շեհուհի հետ։ Գոտմարտն ավարտվեց առաջին մրցափուլում ի նշան հայ ըմբիշի բացահայտ առավելության։ Քառորդ եզրափակիչում Ասատրյանը գոտեմարտեց Գիորգի Չխիկվաձեի հետ։ Վնասվածք ստանալով գոտեմարտի ընթացքում` հայ ըմբիշը պարտվեց։
82 կգ քաշային Կարեն Խաչատրյանն առաջին մրցափուլում 8 միավորի առավելություն ստացավ հունգարացի Պետեր Դոեմոեկի նկատմամբ ու ժամանակից շուտ հաղթանակի հասավ։ Հույն ըմբիշ Իլիաս Պագկալիդիսի հետ քառորդ եզրափակիչ գոտեմարտում Կարենը հաղթում էր 3։0 հաշվով, սակայն կորցրեց առավելությունն ու պարտվեց 3։4 հաշվով։
Կարապետ Մանվելյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել ըմբշամարտի Մ23 ԵԱ–ի եզրափակիչ
97 կգ քաշային կարգում հանդես եկեղ Հայկ Խլոյանը հունգարացի Ալեքս Գերգո Շոկեի հետ գոտեմարտում պարտություն կրեց 2։3 հաշվով։
Մրցաշարի երեկոյան մրցահերթում Կարապետ Մանվելյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումն է վիճարկելու ռումինացի Դենիս Ֆլորիան Միհայի հետ, իսկ Հովհաննես Հարությունյանը 87 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Մոլդովան ներկայացնող Գաբրիել Լուպասկոյի հետ։
Կարապետ Մանվելյանը և Սահակ Հովհաննիսյանը հաղթել են ադրբեջանցի ըմբիշներին. Մ23 ԵԱ