Թուրքիան չի բացահայտում ՌԴ-ի հետ գազի վերաբերյալ պայմանագրերի կոմերցիոն մանրամասները. ԶԼՄ

Գազ
Ռուսաստանն ապահովում է Թուրքիայի գազի պահանջարկի շուրջ 44%-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Թուրքիան չի բացահայտում Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագրերի կոմերցիոն մանրամասները։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է մնալ Անկարայի հուսալի գործընկերը մատակարարումների հարցում:
Ռուսաստանն ապահովում է Թուրքիայի գազի պահանջարկի շուրջ 44%-ը։ Մատակարարումների մի մասը վճարվում է ռուբլով։ Ավելի վաղ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել էր, որ բանակցություններ են ընթանում երկնագույն վառելիքի գնի շուրջ:
Հոկտեմբերին «Bloomberg» գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիան Ռուսաստանին խնդրել է Անկարայի բնական գազի վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը՝ փորձելով մեղմել էներգակիրների բարձր գների տնտեսական վնասը: Պարբերականի աղբյուրներն ընդգծել էին, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, և հայտնի չէ` բանակցությունները կհանգեցնեն որևէ համաձայնագրի, թե ոչ։
Թուրքիան արագացված կերպով ենթակառուցվածքներ է պատրաստում «գազային հանգույցի» համար