Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 19-21, երեկոյան՝ 12-14 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, մարտի 12-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ը սպասվում է անձրև:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 19-21, երեկոյան՝ 12-14 աստիճան։