Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս ու զրուցել սպայակազմի հետ