Ուկրաինայում պլանավորում են փոխել պետբյուջեն. 13,5 մլրդ դոլարով կավելացվի ռազմական ծախսերը

Դոլար
Փետրվարին Ուկրաինայի պետբյուջեի ծախսերը շատ բարձր էին և կազմում էին 6,1 մլրդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ուկրաինայի 2023 թվականի պետական բյուջեն նախատեսվում է մարտ ամսին փոփոխել, ռազմական ծախսերն ավելացվելու են ավելի քան 13,5 մլդր դոլարով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
«2023 թվականի բյուջեն կրկին նախատեսվում է փոխել։ Ռազմական ծախսերը կավելացվեն ավելի քան 500 մլրդ գրիվենով։ Սա Ուկրաինայի պատմության մեջ պետբյուջեի ամենաշատ ավելացումն է։ Փոփոխությունները նախատեսվում է իրականացնել այս ամիս»,– Telegram ալիքում գրել է պատգամավորը։
Ուկրաինայի խորհրդարանը 2023 թվականի պետական բյուջեն ընդունել է 1 տրլն 296 մլն գրիվեն (35,4 մլրդ դոլար) պակասուրդով։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նշել է, որ բյուջեի ամսական դեֆիցիտը գնահատվում է 3 մլրդ դոլար, որը Ուկրաինան նախատեսում է փակել արտաքին փոխառություններով: