Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +24–ի. եղանակի տեսություն

Երիտասարդ կին Օղակաձև այգում
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ:
«Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում:
Լոռիում, Արարատում, Վայոց Ձորում օդի ջերմաստիճանն այսօր կհասնի +20-ի, իսկ Տավուշում ու Սյունիքում` +24-ի։
Եղանակի տեսություն
Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 17-19, գիշերը` 4-6 աստիճան տաքություն։
Գյումրին անհնար է չսիրել. ինչպես են օտարերկրացիները մաքրում քաղաքը