Երևանի Ավան թաղամասում ական է հայտնաբերվել

Արխիվային լուսանկար
Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում շտապօգնության բժիշկների խումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երևանի Նվեր Սաֆարյան 23/12 հասցեի մոտակայքում (Ավան վարչական շրջան), քարերի մեջ հայտնաբերվել է ական։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 17։40-ի սահմաններում։
Տեղում սակրավորներն աշխատում են, որպեսզի վնասազերծեն ականը։ Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում շտապօգնության բժիշկների խումբը։