Բաքվի իշխանությունները ձերբակալել են «իրանական լրտեսական ցանցի» ևս մի քանի անդամի

Արխիվային լուսանկար
Ադրբեջանական ԶԼՄ–ների տվյալներով՝ լրտեսական ցանցը բացահայտված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի «իրանցի լրտեսի»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ «իրանական լրտեսական ցանցերի» բացահայտման միջոցառումները շարունակվում են։
Իրավապահների իրականացրած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է ևս մեկ ցանց, ինչի արդյունքում մի քանի անձ ձերբակալվել է։
Ավելի վաղ հայտնել էինք «Իրանի լրտեսական ցանցի բացահայտման» հատուկ գործողության շրջանակներում 39 անձի ձերբակալման մասին։