Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել. տեսանյութ

Ծխի ամպի բարձրությունը հասնում է 7 կիլոմետրի։
Sputnik
Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է Մերապի հրաբուխը։ Տեղեկությունը հայտնում է CNBC-ն։
Լավայի հոսքը հասնում է մեկուկես կիլոմետրի, ծխի ամպի բարձրությունը` 7 կիլոմետրի։
Տեղի բնակիչներին դեռ չեն տարհանել։