Արարատի մարզում 47–ամյա քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Գյուղ Հայաստանում. արխիվային լուսանկար
Քաղաքացուն փոսից դուրս են բերել փրկարարները, բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Արարատի մարզ Ոսկետափ գյուղում 47–ամյա քաղաքացին ընկել է փոսն ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 10:28-ին ահազանգ է ստացել, որ գյուղի Երևանյան խճուղու տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները փոսից (մոտ 6 մ) դուրս են բերել Ա․ Մ․-ին (ծնված 1976 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տեղում բժիշկները արձանագրել են նրա մահը։
Հրդեհ Երևանում․ պահակակետի ներսում այրված դի են հայտնաբերել