Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոլոգները զգուշացրել էին, որ փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Թուրքիան դեռ 2 ամիս կարող է ցնցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թուրքիայում 4,7 մագնիտուդով հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Օջախի 5 կմ խորությամբ երկրաշարժը գրանցվել է Կեսարիա քաղաքի մոտ, որը 592 հազար բնակչություն ունի։
Զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։
Թուրքիայում դաբաղով հիվանդանալու դեպք է գրանցվել. որոշ ձեռնարկություններում կարանտին է
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Երկրաշարժի զոհ է դարձել շուրջ 50 հազար մարդ։
ՄԱԿ-ում հաշվել են, որ Թուրքիայում երկրաշարժերի հասցված վնասը կգերազանցի 100 մլրդ դոլարը