Պետական հեղաշրջման բաղադրատոմս. ինչպես է Արևմուտքը կառավարություններ գահընկեց անում

Պետական հեղաշրջման բաղադրատոմս` երկրները տարբեր են, մեթոդը` նույնը։ Ավելացնել ծաղիկներ ոստիկանների համար, մի քանի ինքնակպչուն պիտակ, համեմել ԵՄ դրոշներով ու «եփել» Մոլոտովի կոկտեյլներով։
Sputnik
Ծաղիկներ` ցույցերի առաջին շարքում կանգնած աղջիկների ձեռքերում, սրտաձև ինքնակպչուն պիտակներ` ոստիկանների վահանների վրա, օտար լեզվով պաստառներ և այլ պետությունների դրոշներ։
Բարիկադների կառուցում և ագրեսիվ սադրիչներ։ Այս խորհրդանիշները կարելի է տեսնել վրացական ցույցերի ժամանակ։
Սա ապակայունացման և հեղափոխությունների կազմակերպման արևմտյան մեթոդն է։ Նման սցենարներով բողոքի ցույցեր են բռնկվել նախկին ԽՍՀՄ–ի մի շարք երկրներում։ Այս խորհրդանիշներն ավելի վաղ արդեն հանդիպել են Բելառուսում, Հայաստանում, Ուկրաինայում, ինչպես նաև Ղրղզստանում, Ղազախստանում, Մոլդովայում և նույն Վրաստանում։
Ցանկացած բողոքի ցույցի պարտադիր ատրիբուտ է երիտասարդների մասնակցությունը` հորինված դրոշների և գաղափարների ներքո։ Բոլոր «խաղաղ» ցույցերը պետք է հայտնվեն արևմտյան ԶԼՄ–ների տեսախցիկների օբյեկտիվում։ Իսկ կադրից դուրս` սադրանքներ, ագրեսիա, անկարգություններ և ոստիկանների վրա հարձակումներ։
Դրա համար օգտագործում են հատուկ նախապատրաստած սադրիչներին, որոնց սովորեցրել են դիմակայել իրավապահ մարմիններին և ունեն համապատասխան հանդերձանք։ Արդյունքում իրավիճակը հաճախ դուրս է գալիս վերահսկողությունից։ Բազմաթիվ երկրների հատուկ ծառայություններն արդեն սովորել են պայքարել արտաքին վնասակար ազդեցության դեմ, ինչը թույլ կտա այդ պետությունների իշխանություններին անկախ քաղաքականություն վարել։