ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Իրանական արտադրության ջերմադիտակները ներկայացվել են Երևանում կայացած DigiTec բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին: Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Aroitek ընկերության փոխտնօրեն Համիդ Հաերին, ընկերության արտադրանքը հիմնականում օգտագործվում է պաշտպանական ոլորտում, բայց կան նաև քաղաքացիական արտադրության մոդելներ, որոնք ցուցադրվել են ցուցահանդեսի ընթացքում։
Ընդհանուր առմամբ, ընկերությունը մոտ 200 տարբեր մոդել է թողարկում. սկսած փոքրերից` 1 կմ գործողության տրամագծով, մինչև խոշոր մոդելներ, որոնք ճանաչում են մինչև 200 կմ հեռավորության վրա գտնվող ինքնաթիռները: Ընկերության ջերմադիտակները, Հաերի խոսքով, օգտագործվում են նավահանգիստներում գիշերը կամ մառախուղի մեջ նավերի գտնվելու վայրը որոշելու համար:
«Դրանց մյուս կիրառումը անտառային հրդեհների դեմ պայքարն է։ Երբ տեղանքում ջերմաստիճանը բարձրանում է դեպի հրդեհավտանգ, ԱԻՆ-ն այդ մասին ահազանգ է ստանում և ժամանակին արձագանքում է»,-նշեց Հաերին։
Մի շարք այլ մոդելներ օգտագործվում են նավթագազային ոլորտում, որտեղ նույնպես շատ կարևոր է հակահրդեհային հսկողությունը։
Մի շարք այլ մոդելներ օգտագործվում են նավթագազային ոլորտում, որտեղ նույնպես շատ կարևոր է հակահրդեհային հսկողությունը։
Ջերմադիտակներն օգտագործվում են նաև ջերմային էլեկտրակայաններում, քանի որ, ի լրումն ջերմաստիճանի ավտոմատ կարգավորիչների, կառավարման վահանակին հետևող մասնագետները պետք է վիզուալ հետևեն բոցին։
DigiTec ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է(UATE):
DigiTec ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է(UATE):