ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Երևանում մեկնարկել է «DigiTec 2022» բարձր տեխնոլոգիաների համաժողովը, որը անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը բացման խոսքում հայտնել է, որ 2023 թվականին համաժողովն անցկացվելու է 2 անգամ` գարնանն ու աշնանը։
Նա հիշեցրել է, որ այս տարի կառավարությունը շարունակել է աջակցել բարձր տեխնոլոգիական ընկերություններին` ստարտափների համար հարկային արտոնություններ տրամադրելով։ Այս տարի ցուցահանդեսին նրանց մասնակցությունը կընդլայնվի։
Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը
© Sputnik / Asatur Yesayants
Ռոբերտ Խաչատրյանի խոսքով` ներկայիս համաժողովը ներկայացված է որպես «DigiTec 2022» (այն պետք է կայանար 2022 թվականի հոկտեմբերին, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով այն հետաձգվեց– խմբ.)։
Աշնանը տեղի կունենա «DigiTec – 2023» համաժողովը։
Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ Հայաստանի հայթեք հատվածի նպատակները պետք է դառնան նոր մշակումները ոչ միայն ծրագրավորման մեջ։ Այն պետք է դառնա օժանդակ գործիք բժիշկների, իրավաբանների, ինժեներների համար։
«Ուստի ArMath դպրոցի ինժեներական լաբորատորիաներում առաջիկայում ցանկանում ենք ընդլայնել ուսումնական ծրագիրը։ Երեխաները պետք է այստեղ ավելի շատ գիտելիք ստանան, որպեսզի մի քանի տարի անց ստեղծեն նման տեխնոլոգիաներ»,– ասաց Եսայանը։
Համաժողովին Հայաստանից մասնակցում են խոշոր և սկսնակ ընկերություններ (այդ թվում` Ռուսաստանի մասնագետների հիմնադրած), ինչպես նաև ձեռնարկություններ ԱՄՆ–ից և այլ երկրներից, մասնավորապես` միասնական տաղավարով ներկայացված են վրացական ընկերությունները։
Համաժողովին սպասվում է հուշագրի ստորագրում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ամերիկյան SADA ընկերության (Google Cloud–ի գործընկեր) միջև։ Կողմերը կհամագործակցեն կրթության ոլորտում Cloud ծառայությունների ներդրման գործում։ Հեռավոր տվյալների բազաների հասանելիությունը կբարձրացնի կրթության հնարավորությունները՝ ներառյալ հեռավոր գյուղերի դպրոցների համար։