Արևմուտքը ռազմավարություն է մշակում, որ փակի պատժամիջոցները շրջանցելու ուղիները. Լավրով

Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանին թուլացնելու և զսպելու քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Արևմուտքը նոր ռազմավարություն է մշակում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները շրջանցելու ցանկացած ուղի փակելու համար։ Այդ մասին «Մեծ խաղ» հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ Արևմուտքում նոր հիստերիկ ալիք է բարձրացել, իբր Ռուսաստանն անգամ այդ պայմաններում մեծացնում է իր արտաքին առևտուրը։ Ներկայում նրանց մոտ նոր ռազմավարություն է մշակվում` փակել պատժամիջոցները շրջանցելու ցանկացած ուղի։ Այսինքն` այնպես չէ, որ պարզապես պատժամիջոցներ են սահմանել ՌԴ–ի դեմ։ Սա արդեն ինքնուրույն լինելու արգելք է»,– ասել է Լավրովը։
Եվրամիությունն անցյալ տարվա փետրվարից գործողության մեջ է դրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10 փաթեթ։ ՌԴ–ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա և շարունակում է ուժեղացնել։ Մոսկվայում նշել են, որ Արևմուտքն այդքան «տղամարդկություն» չունի` ընդունելու ՌԴ–ի դեմ պատժամիջոցների կիրառման ձախողումը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիոցներն անարդյունավետ են։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունները ԵՄ–ում գրեթե սպառված են. Բորել