2022–ին 50 հազարով ավելի քիչ աշխատանքային միգրանտներ են մեկնել ՀՀ–ից ՌԴ, քան 2021–ին

ԵՏՀ–ի ներկայացուցիչը նշում է, որ դեպի ՌԴ հայ աշխատանքային միգրանտների թիվը նվազում է Հայաստանում գործազրկության կրճատման ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. 2022 թվականին Հայաստանից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտների թիվը նախորդ տարվա համեմատ 50 հազարով կրճատվել է։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Աշխատանքային միգրացիան և միգրանտների սոցիալական պաշտպանության միջոցները ԵԱՏՄ երկրներում» թեմայով հրավիրված Մոսկվա–Մինսկ–Բիշքեկ–Երևան–Աստանա տեսակամրջի ժամանակ հայտնեց ԵՏՀ աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան։
Ալթինայ Օմուրբեկովա
Նրա խոսքով` Հայաստանից աշխատանքային միգրանտների թվի նվազումը կարող է պայմանավորված լինել վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում գործազրկության կրճատմամբ։
Աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրենի խոսքով` ԵԱՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 647 հազար 455 մարդ, ինչը 2021 թվականի համեմատ 35 հազարով ավելի է։
«ԵԱՏՄ–ում աշխատանքի ընդհանուր շուկան կազմում է 93 մլն մարդ, որի 1,8%–ն օգտվում է շարժունակության իր իրավունքից և աշխատանքի է տեղավորվում ԵԱՏՄ անդամ այս կամ այն երկրում», – նշեց Օմուրբեկովան։
2022 թվականի տվյալներով Ղազախստանում Հայաստանից 2333 աշխատանքային միգրանտ է աշխատում։ Դա մի փոքր ավելի է 2021 թվականի համեմատ, երբ այդ թիվը կազմում էր 1826։
Հայ գործարարները կկարողանան իրենց ապրանքները ներկայացնել ԵԱՏՄ մրցույթներում. Քերոբյան