Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բազմահազարանոց բողոքի ակցիայի մասնակիցները կառավարական համալիրից ոչ հեռու արգելափակել են Այալոն մայրուղին: Տեղեկությունը հայտնում է Ynet պորտալը։
Նշվում է, որ ոստիկանները փորձում են բացել երկրի առանցքային տրանսպորտային զարկերակներից մեկը։ Հանրահավաքի որոշ մասնակիցներ բերման են ենթարկվել։
Հիշեցնենք, որ Իսրայելում բազմահազարանոց հանրահավաքներ են ընթանում ընդդեմ վարչապետ Բենիամին Նեթանյահուի դատական բարեփոխման։