Փարիզում երիտասարդները բողոքում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ

Մարտի 7-ից Ֆրանսիայում ` տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, մասսայական գործադուլներ են։
Sputnik
Փարիզում երիտասարդական կազմակերպությունները զանգվածային ցույցեր են սկսել կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ցույցերն անցկացվում են մի շարք երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ ուսանողական ասոցիացիաների կոչով։ Ակցիաներին մասնակցում են նաև սոցիալիստների, «ձախերի» և բնապահպանների երիտասարդական քաղաքական կուսակցությունները։
Ցուցարարները դեմ են կենսաթոշակային տարիքի բարձրացմանը, ինչպես նաև կառավարությունից պահանջում են երիտասարդների սոցիալական պաշտպանության միջոցներ ձեռնարկել։
Ֆրանսիայում ` տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, ներառյալ էներգետիկան և տրանսպորտը, երիտասարդները մասսայական գործադուլներ են իրականացնում ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման (62-ից 64)։
Մարտի 7-ին ողջ Ֆրանսիայում ցույցեր են տեղի ունեցել, որոնց, ըստ ներքին գործերի նախարարության, մասնակցել է 1,2 մլն մարդ։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հունվարի 10-ին ներկայացրել է օրինագիծ, որը ենթադրում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը և վերացնել «հատուկ» ռեժիմները մի շարք բարդ մասնագիտությունների համար: