Միրզոյանը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Հոգևոր առաջնորդը շեշտել է, որ հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է դարձել հայ և եգիպտացի ժողովուրդների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանն ու Թավադրոս Երկրորդը
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հարցերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքային հարցերը:
«Հոգևոր առաջնորդի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար մարտահրավերներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Թավադրոս պապն իր հերթին խոսել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած կարևոր դերակատարման մասին։ Հոգևոր առաջնորդի խոսքով` համայնքը յուրօրինակ կամրջի դեր է կատարում երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և արաբ ժողովուրդների միջև:
Արարատ Միրզոյանն ու Թավադրոս Երկրորդը հանդիպման ժամանակ
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եգիպտոս է մեկնել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդին մասնակցելու նպատակով:
Միրզոյանը Շուքրիին է ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը