Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի. ԱՆ

Լաբորատորիա. Արխիվային լուսանկար
Հիվանդներից 2-ի առողջական վիճակը ծանր է, մնացածի վիճակը գնահատվում է միջին ծանրության,:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Մարտի 9-ի, ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրանցից 17-ը հոսպիտալացված են, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր:
43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:
Հիշեցնենք՝ մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք։
Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:
Դպրոցներում կիրառվում է համաճարակային ֆիլտր. նախարարները խոսել են կարմրուկի մասին
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնքկարմրուկի դեմ չեն ստացել 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։