ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Երևանում 4-րդ հարկից 2-ամյա տղա երեխա է ընկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին։
Ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «ԳՈւՎ, պնևմաթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա։
Հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում իր 2-ամյա որդին` Լեոն, անզգուշաբար ցած է ընկել ննջասենյակի պատուհանից։
Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար։