Էրդողանը կշարունակի կարգավորման շուրջ շփումները Մոսկվայի և Կիևի հետ. ԶԼՄ

Թուրքիայի նախագահ
Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ բանակցությունների հարցը Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական օրակարգում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում հրադադարի հասնելու համար: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Անկարայի դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Էրդողանը ցանկանում է ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպել Ստամբուլում։
«Նախագահը շարունակում է և շարունակելու է իր դիվանագիտական ջանքերը հրադադարի ուղղությամբ` հետագա զոհերից և ավերածություններից խուսափելու համար։ Հարցը նախագահի արտաքին քաղաքական օրակարգում է»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ այդ կապակցությամբ ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարների հետ շփումները կշարունակվեն:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ ռուս-ուկրաինական կարգավորման գործում։ Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ` Մոսկվայի և Կիևի բանակցությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում. Չավուշօղլու