ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Երևանի նորակառույց շենքերից մեկում այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը
Մասնավորապես` ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան 11/5 նորակառույց բարձրահարկ շենքի տարածքում դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նորակառույց 12-հարկանի շենքի մոտ հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը շինհրապարակ է եկել կռունկը տեխնիկապես կարգի բերելու նպատակով։
«Այդ պահին էլ բարձր հարկից որպես «խառաչո» օգտագործվող տախտակները պոկվել ու ընկել են նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։