Այսօր ծնվել է աշխարհի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը

Երկրի ուղեծիր ուղևորվելուց առաջ մոլորակի առաջին տիեզերագնացն ասել է. «Թռանք»։
Sputnik
ԽՍՀՄ օդաչու–տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս, առաջին կարգի ռազմական օդաչու, ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի գնդապետ Յուրի Գագարինը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկ մարզի Կլուշինո գյուղում (ներկայում Գագարինի շրջան)։
1961 թվականի ապրիլի 12-ին Գագարինն աշխարհի պատմության մեջ դարձավ առաջին մարդը, որը տիեզերք թռավ։
Գագարինը մահացել է 1968 թվականի մարտի 27-ին Վլադիմիրսկի մարզի Կիրժաչսկովո շրջանի Նովոսյոլովո գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։ Նա այդ ժամանակ ուսումնական թռիչք էր կատարում ՄիԳ–15ՈւՏԻ ինքնաթիռով։