«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ Թբիլիսիում ընթացող բողոքի ցույցի մասնակիցները Վրաստանի իշխանություններին երկու պահանջ են ներկայացրել:
«Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեի խոսքով՝ իշխանությունները պետք է օրինագիծը հետ կանչեն խորհրդարանից և ազատ արձակեն ձերբակալվածներին:
Այդ պահանջի կատարման համար ընդդիմադիրները իշխանություններին մեկ ժամ են տվել, որից հետո ցուցարարները կանցնեն «այլ քայլերի»։
Վաշաձեի խոսքով՝ եթե պահանջները չկատարվեն, ապա ակցիայի կազմակերպիչները կհայտարարեն նոր ծրագրի մասին: