Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանում. Զախարովան արձագանքել է Բորելի խոսքերին

Բորելը քննադատել է վրաց խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը։ Նրա խոսքով` այն հակասում է ԵՄ–ի մաս դառնալու` Թբիլիսիի ձգտմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram–ում մեկնաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերը` կապված Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ։
«Այժմ հասկանալի է` ինչու ԱՄՆ–ն դեռ ԵՄ–ում չէ, այնտեղ այդ օրենքը 1938 թվականից է գործում», – հեգնաքով նշել է դիվանագետը։
Ավելի վաղ Բորելը քննադատել էր վրացական խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։ Նրա խոսքով` այն հակասում է ԵՄ–ի մաս դառնալու Թբիլիսիի ձգտմանը։
Բախումներ Վրաստանի խորհրդարանի մոտ․ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունն առաջին ընթերցմամբ աջակցել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը։
Այնուհետև պատգամավորների միջև վիճաբանություն է սկսվել։ Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ երեկոյան բողոքի ակցիայի էին դուրս եկել ընդդիմության համախոհները, ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։
Բախումներ Վրաստանի խորհրդարանի մոտ․ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել
Ուժայինները արցունքաբեր գազի և ջրցանների կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Հայտնում էին, որ բողոքի ակցիայի մի քանի մասնակից տուժել է, ինչպես նաև ձերբակալվածներ են եղել։
Փաստաթղթի համաձայն` հանրապետությունում հավանաբար արտերկրից ֆինանսավորվող ֆիզանձանց և իրավաբանական անձանց հատուկ ցանկ կկազմվի։
Ձերբակալություններ, ջրցաններ, գազ. Թբիլիսիի գիշերային բողոքի արդյունքները` տեսանյութում