Ի՞նչ եղանակ է սպասվում կանանց տոնին

Ծաղիկներ Երևանում. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 8-ին, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից»:

Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ը 5-7 աստիճանով կբարձրանա:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 8-ին, 9-ի գիշերը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև:
Մայրաքաղաքում մարտի 8–ի գիշերը եղել է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +14...16 աստիճան։