«Զինվորի տունը» հուզիչ ռեպորտաժ է պատրաստել` ներկայացնելով, թե ինչպես են զինհաշմանդամները պարի դասի հաճախում, քոչարի պարել սովորում։
«Ոտքս այտուցվել է, սրտիցս կլինի»,– մեջբերում է լրագրողը երկու ոտքն Արցախյան պատերազմում կորցրած Արշակի հումորը։
«Զինվորի տան» ազգագրական պարի համույթի տղաները ջանք չեն խնայում, որ արդարացնեն պարուսույց Հարութի սպասումները։
Տոնական այս օրով էլ իրենց պարն են նվիրում, որ կանայք ու աղջիկներն իրենց ուժն ու կամքը տեսնելով` ավելի հզորանան։