ԱԹՍ-ով հարվածներ են հասցրել Սիրիային, զոհեր կան. կադրեր

Սիրիա
Ուղիղ հարվածի հետևանքով ոչնչացվել են զենքի պահեստն ու զինամթերքով բեռնատարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Անօդաչու թռչող սարքերն այսօր հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող ցամաքային թիրախներին:
Ինչպես հաղորդում է «Ալ Հադաս» հեռուստաալիքը, հարձակման է ենթարկվել էլ Համիդիայի իրանամետ շիական կազմավորումների ճամբարի գտնվելու վայրը: Ուղիղ հարվածի հետևանքով ոչնչացվել են զենքի պահեստն ու զինամթերքով բեռնատարը, զոհվել է ութ մարտիկ։
Հեռուստաալիքի տվյալով՝ Իրաքին սահմանակից շրջանում կենտրոնացած շիա կամավորների ընդհանուր թիվը 15 հազար է: Նրանց ջոկատները սիրիական բանակի կողմից կռվում են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների ավազակախմբերի դեմ։
Նշվում է, որ անցյալ տարվա նոյեմբերին և դեկտեմբերին իսրայելական ԱԹՍ-ներն են հարվածներ հասցրել էլ Մեյադինում և Բու Քեմալում շիա մարտիկների բազաներին: Նրանք գրոհել էին նաև իրանական զենքով և նավթամթերքով շարասյուները Սիրիայի և Իրաքի սահմանին։
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ՌՕՈւ կործանիչները հարվածներ են հասցրել Հալեպի օդանավակայանին, ինչի հետևանքով դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը:
«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: