Ովքե՞ր կմասնակցեն Հայաստան– Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը. մարզիչը ցանկ է հրապարակել

Ալեքսանդր Պետրակով
ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը։
Ֆուտբոլիստների ցուցակը ներկայացնում ենք ստորև.
1.
Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս Ֆամագուստա» (Կիպրոս),
2.
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան),
3.
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա),
4.
Ժորդի Արարատ - «Ինդեպենդյենտե» (Կոլումբիա),
5.
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան),
6.
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար-2» (Ռուսաստան),
7.
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան),
8.
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան),
9.
Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա),
10.
Տիգրան Բարսեղյան - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա),
11.
Լուկաս Սելարայան -«Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ),
12.
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա),
13.
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան),
14.
Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա),
15.
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)։
Հիշեցնենք`Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարեց, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին թուրք երկրպագուներ ներկա չեն լինի։ Խաղը տեղի կունենա մարտի 25-ին։