ՌԴ ՊՆ–ն Т-72 և նորագույն «Պրորիվ» Т-90М տանկերի աշխատանքի կադրեր է ցուցադրել

ՊՆ–ում նշել են, որ ռուսական տանկերի գործողությունների արդյունքում հակառակորդի մարտկոցն ամբողջովին ոչնչացվել է։
Sputnik
ՌԴ ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է` ինչպես են Т-72БМ, Т-72Б3М և «Պրորիվ» Т-90М տանկերով ոչնչացվում ՈւԶՈւ–ի դիրքերը։ ՌԻԱ Նովոստիի տարածած տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես են մարտական մեքենաները դուրս գալիս սահմանագծեր և կրակ բացում հակառակորդի ուղղությամբ։ Ցուցադրվում է նաև անձնակազմի աշխատանքը։
«Մեր մոտոհրաձգային ստորաբաժանումների առաջխաղացման համար Т-90 տանկերի անձնակազմները հասել են հակառակորդի պաշտպանության առաջնագիծ և հզոր հարված հասցրել։ Նախևառաջ 125 մմ–անոց թնդանոթներից նշանառու օպերատորները ոչնչացրել են հակառակորդի հակատանկային միջոցների դիրքերն ու զրահատեխնիկան», – հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է նաև, որ մարտական խնդիրը կատարելիս կրակոցն ուղղորդող անձը հայտնվել է ականանետային գնդակոծության տակ, սակայն կարողացել է ճշտել և տանկիստներին փոխանցել այն զենքի կոորդինատները, որոնցից կրակել են ՈւԶՈւ ստորաբաժանումները։