ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Նախօրեին երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Արտակ Դավթյանը:
Տեղեկությունը հայտնել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 8-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Արտակ Դավթյանը ծնվել է 1966 թվականին, Քաջարանում, 1984-1986 թթ. ծառայել խորհրդային բանակում։
Մասնագիտությամբ տնտեսագետ էր, 1990-1992 թթ. և 1994-1997 թթ. աշխատել է «Ագրոարդբանկում»` տնտեսագետից մինչև կառավարիչ, 1998-2003 թթ. «ՀՀ երկաթուղու փոախդրումներ» ՊՓԲԸ–ում, զբաղեցրել է փոխտնօրենի, ապա տնօրենի պաշտոններ, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ–ում էլ գլխավոր տնօրենի տեղակալ, 2003-2004 թթ. եղել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ էր, ԱԺ պատգամավոր (2007-2012 թթ.)։