Իշխանությունը փորձում է Արցախը զոհաբերելու միջոցով «փրկել» Հայաստանը․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքը պատրաստ է եղել արցախյան խնդրին լուծում տալ`չանցնելով ՀՀ–ի կարմիր գծերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանությունը փորձում է Արցախը զոհաբերելու միջոցով «փրկել» Հայաստանը։ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ գործող իշխանությունների վարած բանակցություններն անատամ է համարում։

«Ես չգիտեմ` իրենք ինչ են բանակցում խաղաղության մասին, չեմ կարող հարյուր տոկոսով ինչ–որ բան ասել, որովհետև, ինչպես հայտնի է, ՀՀ կառավարիչներն օր ու մեջ կարծիք են փոխում։ Մենք չենք ուրախանում այն փաստից, որ սրանք այդքան զիջողական են և այդքան մեզ ստորացնում են»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Լրագրողի դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ երրորդ նախագահը 2018 թվականին անցնցում իշխանությունը հանձնեց, որպեսզի նոյեմբերի 9-ի բովանդակությամբ փաստաթուղթ չստորագրի, նա հակադարձեց․
«Ականատես մարդիկ կարող են հաստատել, որ ես պատրաստ եմ եղել մեր կարմիր գծերը չանցնելով արցախյան խնդրին լուծում տալ, իսկ այդ հեքիաթները, որ պատմում են, իրենց ասեք, որ իրենք լավ հեքիաթագիր չեն»։
Բանակցային ներկա իրավիճակում, Սարգսյանի պնդմամբ, միակ լուծումը բանակցողի փոփոխությունն է, քանի որ չի կարող բանակցողը հասնել որևէ հաջողության, երբ դիմացինը` Իլհամ Ալիևը, նրան համեմատել է կեղտոտ լաթի, խմած ծաղրածուի հետ։
«Չեմ պատրաստվում գնալ ու մի փոքրիկ այգի խնամել»․ Սերժ Սարգսյան