ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքականությունից հեռանալու և պասիվ քաղաքականություն վարելու նպատակ չունի։ Նա այդ մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում իր «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ։
«Չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ և ոչ էլ նպատակ ունեմ ինչ–որ ժամանակ հետո գնալ ու խնամել մի փոքրիկ այգի»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Ինչ վերաբերում է պաշտոնավարման տարիների մասին հուշեր գրելուն, նա հայտնեց, որ չի պատրաստվում մոտ ժամանակներում հուշեր գրել, քանի որ ժամանակի սղության խնդիր ունի և դրա համար հարմար ժամանակն էլ չէ. ավելի կարևոր հարցեր կան։