Շոյգուն ստուգել Է Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները. տեսանյութ

Սերգեյ Շոյգուին զեկուցել են Մարիուպոլում կառուցվող՝ Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ժամանակակից համալիրի մասին:
Sputnik
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ստուգել է Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները, այդ թվում` Մարիուպոլում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մարիուպոլում (ԴԺՀ), ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը ստուգել է արդեն հանձնված օբյեկտների պատրաստվածությունը և կառուցվող շենքերի և շինությունների շինհրապարակներում աշխատանքների կատարման ընթացքը։ Շոյգուին ներկայացրել են զինվորական շինարարների ուժերով կառուցված բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը, ԱԻՆ Հանրապետական փրկարարական կենտրոնը և 12 հինգհարկանի բնակելի շենքերից բաղկացած նոր միկրոշրջանը:
Հատուկ գործողությունների ուժերը հասնում են ՌԴ իշխանության սահմանած նպատակներին. Շոյգու
Բացի այդ, նախարարին զեկուցվել է ներկայումս Մարիուպոլում կառուցվող Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ժամանակակից համալիրի, 6 հատ 9 հարկանի բազմաբնակարան շենքերից բաղկացած նոր բնակելի թաղամասի, դպրոցի և մանկապարտեզների կառուցման մասին։
Ռուսաստանի ՊՆ ղեկավարին ներկայացրել են Ռոստովի մարզն ու ԴԺՀ-ն միացնող խոշորագույն ջրատարի շինարարության ընթացքը։