ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Լիտվայի դատարանը Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմի կալանքը երկարաձգել է ևս 2 ամսով` մերժելով խափանման միջոցը փոխելու բողոքարկումը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Լիտվան։
«Մարատը Ռիգայի կենտրոնական բանտում կմնա ևս երկու ամիս, որից հետո կրկին կկարողանա բողոքարկել», - ասված է հաղորդագրության մեջ:
Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է, մի քանի տարի է` ապրում և աշխատում է Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում, որի կազմում է ընդգրկված նաև Sputnik Լիտվան։ Դեկտեմբերի 30-ին լրագրողը ընտանեկան պատճառներով Լատվիա է մեկնել և ձերբակալվել, իսկ հունվարի 5-ին Ռիգայի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Կասեմի ձերբակալությունը բռնապետական վարչակարգի վրեժն է նրա սկզբունքայնության համար, ահաբեկչություն է այլախոհության դեմ: Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան Sputnik Լիտվայի գլխավոր խմբագրի ձերբակալությունն անվանել է խոսքի ազատության դեմ բռնություն և դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին: