«Ինտերը» հաղթել է «Լեչեին». Մխիթարյանը բացել է խաղի հաշիվը

«Ինտերը» 50 միավորով երկրորդն է՝ 15 միավորով հետ մնալով առաջատար «Նապոլիից»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» երեկ առաջնության 25-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել է «Լեչեին»։
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 29-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ բացելով խաղի հաշիվը։
«Վայելեցի՞ք այսօրվա հաղթանակը։ Սա է մեր ոգին»,- հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում գրել է Մխթիրյանը՝ հրապարակելով լուսանկարներ խաղից։
Տեղեկացնենք, որ «Ինտերը» 50 միավորով երկրորդն է՝ 15 միավորով հետ մնալով առաջատար «Նապոլիից»։ «Լեչեն» 27 միավորով 15-րդն է։